Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը միջազգային քարտուղարությանը կներկայացվի մինչև տարեվերջ

26.12.16

Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին անցկացվել է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) հերթական նիստը։

Նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգի, ՀՀ ԱՃԹՆ աշխատանքային ծրագրի և Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտի վերաբերյալ էին։

Վերջիններս քննարկվել են անդամների կողմից և արժանացել հավանության։

Նշենք նաև, որ նիստին որոշվել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտն ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությանը ներկայացնել մինչև տարեվերջ: